Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նեղն են ըն­կել

Նեղն են ըն­կել
01.05.2020 | 00:50
Նի­կոլ Փա­շի­նյա­նի «տա­կից» իշ­խա­նու­թյու­նը փախ­չում է։ Նա սե­փա­կան թի­մում այլևս չի կա­րո­ղա­նում միաս­նա­կա­նու­թյուն ա­պա­հո­վել, թևե­րի միջև լա­րու­մը գա­գաթ­նա­կե­տին է հա­սել, թի­կուն­քում ստ­վե­րա­յին կա­ռա­վա­րու­թյուն է աշ­խա­տում, իսկ ի­րա­վա­պահ հա­մա­կարգն էլ չի կա­րո­ղա­նում «օ­դից կախ­ված» լու­րե­րով քրեա­կան գոր­ծե­րին ցան­կա­լի ըն­թացք տալ։ ՈՒ այս ի­րա­վի­ճա­կում Փա­շի­նյա­նին օգ­նու­թյան է հաս­նում միակ «զեն­քը»՝ նախ­կին­նե­րին կո­պեկ-կո­պեկ ու­նեզր­կե­լու ամ­բո­խա­հա­ճո սպառ­նա­լի­քը, որն ա­ռա­ջի­կա­յում ի­րա­վա­կան փա­թե­թա­վո­րում կս­տա­նա։
Մեր աղ­բյու­րի հա­վաստ­մամբ, երկ­րում ստեղծ­ված ծանր ի­րա­վի­ճա­կից հան­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու հա­մար ա­ռա­ջի­կա­յում Փա­շի­նյա­նը գոր­ծի է դնե­լու սի­րե­լի մե­թո­դը։ Նախ­կին տար­բեր պաշ­տո­նյա­նե­րի դեմ քրեա­կան գոր­ծե­րի հեր­թա­կան փուլն է մեկ­նար­կում, ու որ­քան հն­չեղ լի­նեն ա­նուն­նե­րը, «թա­լա­նի» չա­փը, այն­քան հա­սա­րա­կու­թյան միտ­քը շատ կկենտ­րո­նա­նա այդ ուղ­ղու­թյամբ։ Սա­կայն, ինչ­պես երևում է, ի­րա­վա­պահ հա­մա­կարգն այլևս ան­զոր է միայն Փա­շի­նյա­նի հրա­հանգ­նե­րի «հիմ­քով» գոր­ծեր հա­րու­ցե­լու, ողջ «գոր­ծը» մնա­ցել է Փա­շի­նյա­նի ու նրա մա­մու­լի խոս­նա­կի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հույ­սին, ո­րոնք բա­կի խո­սակ­ցու­թյուն­նե­րի մա­կար­դա­կից այն կողմ չեն անց­նում։ Դե պատ­կե­րաց­րեք` վար­չա­պե­տի խոս­նա­կը պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյուն է ա­նում` հղում կա­տա­րե­լով սե­փա­կան աղ­բյուր­նե­րին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ